Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ուրո-անդրոլոգիա

 

 

 

Թլպատում. դրական և բացասական կողմերը

Թլպատում. դրական և բացասական կողմերը

Թլպատումը Հայաստանում, ընդունված տարբերակ չէ, դրա մասին հայերը ոչ այնքան մեծ պատկերացում ունեն: Slaq.am-ը ներկայացնում է հարցազրույց Ուրոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու Դավիթ Կ. Ֆանարջյանի հետ:

 

–  Ի՞նչ է թլպատումը և ե՞րբ է այն կատարվում:


Թլպատումը վիրաբուժական վիրահատություն է, որի ժամանակ հեռացվում է առնանդամի ծայրամաշկը՝ թլիպը: Առհասարակ այն համարվում է աշխարհի ամենահին վիրահատություններից մեկը, որն ունեցել է կրոնական նշանակություն և իրականացվել է կրոնական ծիսակատարությունների շրջանակում: Իսկ ժամանակակից աշխարհում, այն հիմնականում իրականացվում է բժշկական ցուցումների հիման վրա` եթե առկա են այնպիսի հիվանդություններ, ինչպիսիք են՝ ֆիմոզը, պարաֆիմոզը և թլիպի ուռուցքային հիվանդություններ:


–  Ճի՞շտ է արդյոք, որ հայ տղամարդիկ ևս թլպատման մեթոդին են դիմում։


Իհարկե, դրանում արտասովոր ոչինչ չկա և հայ տղամարդիկ ևս դիմում են թլպատման մեթոդին, հատկապես, եթե կա նման ցուցում: Ավելին՝ տարեց տարի աճում է նաև այլ նպատակներով թլպատվող տղամարդկանց թիվը:


–  Կմատնանաշե՞ք այդ դրդապատճառները, և առհասարակ, որոնք են թլպատման դրական ու բացասական կողմերը։


–  Ընդգծված բացասական կողմ չունի, թերևս միայն վիրահատությունից հետո մոտ 3 ամիս տևող տհաճ զգացողությունները և անդամի գերզգայնությունը, եթե վիրահատությունն արվել է հասուն տարիքում:


Փոխարեն ունի մի շարք առավելություններ, որոնք էլ դրդում են ժամանակակից տղամարդկանց դիմելու այս վիրահատական միջամտությանը: Դրանցից են անդամի քաղցկեղով հիվանդանալու ցածր հավանականությունը: Հատկապես, եթե վիրահատությունն արվել է մինչև մեկ տարեկան հասակում, ապա քաղցկեղով հիվանդանալու հավանականությունը հասնում է մինիմալի: Ինչը պայմանավորված է, ոչ թե բուն վիրահատությամբ, այլ անդամի հիգիենայի պահպանման հանգամանքով:
Անհամեմատ ցածր է նաև թլպատված տղամարդկանց զուգընկերուհիների մոտ արգանդի վզիկի քաղցկեղային հիվանդությունների առաջացման հավանականությունը, ինչի մասին փաստում են նաև վիճակագրական տվյալները:


Տարածված է նաև այն կարծիքը, որ թլպատումը նպաստում է սեռական հարաբերության տևողության ավելացմանը:


–  Որքա՞ն արժե այդ վիրահատական միջամտությունը:


Իրականում այն թանկ վիրահատություն չէ՝ կախված բուժ. հաստատությունից և վիրահատող բժշկի փորձից:


–  Դուք որպես բժիշկ խորհուրդ տալի՞ս եք, թե ոչ։


–  Եթե կա ցուցում՝ միանշանակ, մանավանդ, որ ինչպես արդեն նշեցի, թլպատումն ունի նաև մի շարք առավելություններ:

Հեղինակ. Դավիթ Կ. Ֆանարջյան
Սկզբնաղբյուր. https://www.slaq.am/arm/news/123508/
Աղբյուր. Fanarjyan Family Clinic
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ